Բավարիայի կիսապաշտպանը հաստատել է, որ ցանկանում է տեղափոխվել Միլան


Բավարիայի կիսապաշտպանը հաստատել է, որ ցանկանում է տեղափոխվել Միլան
Հուլիս 25 20:48 2017

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաստատել է, որ մտադիր է լքել մյունխենյան ակումբը:

«Անձամբ ես դժգոհ եմ «Բավարիայում» անցկացրածս մրցաշրջանից: Իհարկե, ես ցանկանում եմ շատ խաղաժամանակ ստանալ:

Այդ իսկ պատճառով ցանկանում եմ փոխել ակումբային գրանցումս և տեղափոխվել այնտեղ, որտեղ խաղաժամանակ կստանամ:

«Միլանը» հետաքրքիր տարբերակ է: Երբ ամեն ինչ ավարտին հասցվի, ապա ես կտեղեկացնեմ այդ մասին: Հիմա ես «Բավարիայի» ֆուտբոլիստ եմ:

Ես երիտասարդ եմ և ցանկանում եմ խաղալ: Հնարավոր է՝ «Միլանում» ավելի շատ հնարավորություն կստանամ»,- Սանշեշի խոսքն է մեջբերում «SportBild»-ը: