Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժեղ գտնվեց Ղազախստանից


Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժեղ գտնվեց Ղազախստանից
Հուլիս 25 18:45 2017

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, նախապատրաստվելով  աշխարհի առաջնության ընտրական փուլին, ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի ընտրանու հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, խաղը կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում եւ ավարտվել մեր թիմի հաղթանակով` 79:67:

Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Ալբանիայի թիմի հետ: Հուլիսի 27-ին հարաբերությունները կպարզեն Ալբանիայի եւ Ղազախստանի հավաքականները: Երեք խաղերի արդյունքներով կորոշվեն երկու լավագույն թիմերը, որոնք հուլիսի 28-ին կանցկացնեն եզրափակիչ խաղ: