Դոլարի եւ եվրոյի վերելքը կանգ առավ. նրանք մի փոքր էժանացել են


Դոլարի եւ եվրոյի վերելքը կանգ առավ. նրանք մի փոքր էժանացել են
Հուլիս 25 17:25 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 478.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.93 դրամ (նվազել է 0.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.01 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.98 դրամ (նվազել է 0.01 դրակով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.01 դրամ, ոսկի՝ 19,328.87 դրամ, պլատին՝ 14,424.87 դրամ։

Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: