Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հնարավոր է հրաժարվի Adidas մարզաշապիկներից


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հնարավոր է հրաժարվի Adidas մարզաշապիկներից
Հուլիս 25 16:00 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2018 թվականից կարող է հրաժարվել Adidas սպորտային ընկերության արտադրած մարզաշապիկներից:

ՈՒԵՖԱ-ն սկսել է համագործակցել իտալական Macron ընկերության հետ: Մինչ այս Եվրոպական ֆուտբոլային միությունը համագործակցում էր գերմանական Adidas-ի հետ:

2007 թվականից ի վեր ՈւԵՖԱ-ն մարզահագուստ է տրամադրում Հայաստանին, Անդորրային, Կիպրոսին, Ֆարենյան կղզիներին, Լիխտեյնշտեյնին, Սան Մարինոյին և Բելառուսին: