Հայաստանի ըմբիշների 6-րդ մեդալը Ֆրանկոֆոնիայի խաղերում


Հայաստանի ըմբիշների 6-րդ մեդալը Ֆրանկոֆոնիայի խաղերում
Հուլիս 25 14:12 2017

Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները վեցերորդ մեդալն են նվաճել:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հուլիսի 24-ին ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը (86 կգ) հասել է եզրափակիչ, որտեղ զիջել էԿանադայի ներկայացուցչին և նվաճել արծաթե մեդալ:

Նախորդ հինգ մեդալները` մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե, Հայաստանի համար նույնպես նվաճել էին ազատ ոճայինները: