Նախարարները՝ ճամպրուկային տրամադրություններով, ով երբ է գնում արձակուրդ


Նախարարները՝ ճամպրուկային տրամադրություններով, ով երբ է գնում արձակուրդ
Հուլիս 25 13:46 2017

Հայաստանի կառավարությունն ամեն շաբաթ շարունակում է նիստ գումարել, նախարարները հերթով են մեկնում արձակուրդի: Armday.am-ն ուսումնասիրել է, թե որքան է տևելու նախարարների արձակուրդային շրջանը և ովքեր են նրանց փոխարեն աշխատելու:

Այսպիսով, վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրվել 2016-2017 թթ. աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: Հակոբյանի արձակուրդը կտևի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը՝ ներառյալ։

Հրանուշ Հակոբյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունները կկատարի նրա  տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն արձակուրդ կմեկնի օգոստոսի 29-ից և կհանգստանա մինչև սեպտեմբերի 11-ը՝ ներառյալ։ Այդ ընթացքում  նախարարի պարտականությունները կկատարի նրա տեղակալ Վարդան Գևորգյանը:

Հայաստանի փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն արդեն մեկնել է արձակուրդ հուլիսի 17-ից, նրա արձակուրդը տևելու է մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Գաբրիելյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս հուլիսի 21-ից արդեն արձակուրդային շրջանի մեջ է, որը  կտևի մինչև օգոստոսի 4-ը՝ ներառյալ։

Կարայանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կդրվի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի վրա:

Օգոստոսի 4-ից 18-ն ընկած ժամանակահատվածում էլ արձակուրդ կգնա ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ում այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Արամյանից մի քանի օր անց՝ օգոստոսի 7-ից էլ արձակուրդ կմեկնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նրա հանգիստի շրջանը կտևի մինչև օգոտոսի 18-ը՝ ներառյալ։

Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում նախարարի պարտականությունները կկրի նրա  առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: