Բարսելոնայի ներկայացուցիչները մեկնել են Անգլիա` Կոուտինիոյի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու


Բարսելոնայի ներկայացուցիչները մեկնել են Անգլիա` Կոուտինիոյի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու
Հուլիս 25 12:17 2017

«Բարսելոնայի» ներկայացուցիչները ժամանել են Լոնդոն, որպեսզի բանակցություններ վարեն «Լիվերպուլի» ղեկավարության հետ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է «Sport.es»-ը, իսպանացիները կարծում են, որ տեղափոխությունը կարելի է իրականացնել, չնայած նրան, որ անգլիական թիմը չի ցանկանում բաժանվել կիսապաշտպանի հետ:

Նշվում է, որ Կոուտինիոյի վաճառքի հնարավորությունը կդիտարկվի, եթե նրա համար նվազագույնը 100 մլն եվրո առաջարկվի: Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» «Լիվերպուլին» 80 մլն եվրո է առաջարկել բրազիլացու համար, սակայն մերսիսայդցիները մերժել են այդ առաջարկը:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Կոուտինիոն 31 հանդիպման է մասնակցել, դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:



loading...