«Առավոտ». Կժառանգվի՞, արդյոք, կինոմիությունը հորից որդուն


«Առավոտ». Կժառանգվի՞, արդյոք, կինոմիությունը հորից որդուն
Հուլիս 25 11:19 2017

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել կինեմատոգրաֆիստնե­րի ընտանիքում:

Բանն այն է, որ կինեմատոգրա­ֆիստների միության անդամներից շատերը սպասում են, որ առաջի­կայում պետք է գումարվի կինեմատոգրաֆիստների միության համագումար, որն էլ պետք է վճռի միության նոր նախագահի հարցը: Սակայն տեղեկություններ կան, որ կինեմատոգրաֆիստների միու­թյան ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ եւ Ռուբեն Գեւորգյանցի որդուն՝ Վահե Գեւորգյանցին նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տա­րի ժամանակով:

Կինոգործիչներն այն մտավա­խությունն ունեն, որ այդ որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որ­պեսզի կինոմիության նախագահի պաշտոնը հորից ժառանգաբար փոխանցվի որդուն: Եթե Վահե Գեւորգյանցը մեկ տարի կատարի միության նախագահի ժամանա­կավոր պաշտոնակատարի պար­տականությունները, մեկ տարի անց համագումարում ընդամենը հարկ կլինի վավերացնել նրա ձերբակալվածների պահման վայրի եւ քրեակատարողական պաշտոնը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս տակտիկան, որը մշակվել է կինոմիության ներկայիս փաստացի ղեկավարի՝ միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանի եւ Ռուբեն Գեւորգյանցի ընտանիքի կողմից, այնքան էլ չի բավարա­րում կինեմատոգրաֆիստների մի­ության շատ անդամների:

Ի դեպ, Ռուդոլֆ Վաթինյանը մի­անձնյա որոշումներ կայացնելու հարցում, կարծես թե խնդիրներ չունի: Տեղեկություններ կային նաեւ, որ «Ոսկե ծիրան» միջազ­գային կինոփառատոնի ծրագրե­րից մեկը տապալելու որոշումը, որն անհարկի տհաճ աղմուկ բարձրացրեց փառատոնի շուրջ՝ հարվածելով փառատոնի վար­կին, նույնպես միանձնյա էր կա­յացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում