«Ժողովուրդ». «Հ3»-ը սև ցուցակում է


«Ժողովուրդ». «Հ3»-ը սև ցուցակում է
Հուլիս 25 11:11 2017

«Հայկական վերածնունդ» կուսակ­ցության նախագահ Արթուր Բաղդա­սարյանին պատկանող «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն վեց ամսով եղել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակից­ների ցանկում: Այսինքն՝ Հ/Ը-ն այս ցանկում հայտնվել է անցած տարվա հոկտեմբերի 25-ից, բայց այս տարվա ապրիլի 26-ին հանվել է ցանկից ժամ­կետը լրանալու պատճառով: Հատկան­շական է, որ ցանկից հանվել է խորհրդարանական ընտրություններից հե­տո, երբ ՀՎԿ-ն ձայներ չհավաքեց:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հեռուստաընկերությունը, մասնավորապես, խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բ ենթակետը, այն է՝ գնման գործընթացի շրջանակում ընկերու­թյունը ներկայացրել է կեղծ տվյալ: Թե ինչ տվյալների մասին է խոսքը, «Ժո­ղովուրդին» չհաջողվեց պարզել, քա­նի որ մեր հեռախոսազանգերն ան­պատասխան մնացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...