Պաշտոնական. Բերնարդեսկին՝ Յուվենտուսի ֆուտբոլիստ


Պաշտոնական. Բերնարդեսկին՝ Յուվենտուսի ֆուտբոլիստ
Հուլիս 24 22:44 2017

Թուրինի «Յուվենտուսը» հայտնել է «Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Իտալիայի չեմպիոնը վճարել է 40 միլիոն եվրո,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Բերնարդեսկին «Յուվենտուսի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում նա խփել է 11 գնդակ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: