Նեյմարին հիանալի ձևով կընդունեինք Ռեալում


Նեյմարին հիանալի ձևով կընդունեինք Ռեալում
Հուլիս 24 21:39 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բրազիլիայի հավաքականում իր թիմակից Նեյմարը կարող է կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Կազեմիրոն կատակել է, որ հարձակվողը պետք է ընտրի «Ռեալի» տարբերակը:

«Ամեն ինչ կախված է Նեյմարի որոշումից, սակայն ինչո՞ւ նա չպետք է ընտրի «Ռեալը»: Նրան լավ կընդունեինք այստեղ:

Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, հիանում եմ նրանով: Եթե նա հեռանա «Բարսելոնայից», ապա նրան մաղթում եմ միայն լավագույնը: Նեյմարը շատ կարևոր է հավաքականի համար»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: