Ժիլինան ներկայացրեց Վահան Բիչախչյանին


Ժիլինան ներկայացրեց Վահան Բիչախչյանին
Հուլիս 24 20:36 2017

Սլովակիայի չեմպիոն «Ժիլինան» պաշտոնապես ներկայացրել է նորեկին, Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին:

18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

«Դեռ այստեղ գալուց առաջ գիտեի, որ «Ժիլինան» ուժեղ թիմ է: Այժմ ամեն ինչ հաստատվում է թիմի մարզումները տեսնելուց հետո: Անհամբեր սպասում եմ համագործակցության մեկնարկին:

Ինձ դուր է գալիս տնային մթնոլորտն ակումբում: Այս խաղաոճն ինձ դուր է գալիս, կարող եմ առաջընթաց գրանցել»,- ասել է Բիչախչյանը: