Խոշոր հրդեհ Բաքվում. բնակիչները տարհանվել են


Խոշոր հրդեհ Բաքվում. բնակիչները տարհանվել են
Հուլիս 24 07:24 2017

Բաքվի Յասմալի թաղամասում բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, այնուհետև տարածվել է բնակարաններում: Շենքի բնակիչները տարհանվել են:

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները փորձում են մարել կրակը: