Փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ


Փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Հուլիս 24 11:15 2017

Հուլիսի 24-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: