Վթար Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին. 2-ամյա երեխան հիվանդանոցում է


Վթար Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին. 2-ամյա երեխան հիվանդանոցում է
Հուլիս 24 10:20 2017

Հուլիսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 VR 990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ե. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1950 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Տ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: