Գազալցակայանում լիցքավորման ժամանակ մեքենան պայթել է


Գազալցակայանում լիցքավորման ժամանակ մեքենան պայթել է
Հուլիս 24 10:00 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 06:27-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 32-ամյա Կ. Ս.) գազի բալոնը, ինչի հետեւանքով աշխատակից Գ. Ա.-ն տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: