Կանոններ, որոնց հետևելով յուրաքանչյուր կին կդառնա գեղեցկուհի


Կանոններ, որոնց հետևելով յուրաքանչյուր կին կդառնա գեղեցկուհի
Հուլիս 24 00:01 2017

Լավ տեսք ունենալու համար կինը պետք է անընդհատ աշխատի իր վրա: Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, իսկ ահա՝ մարդու վերաբերմունքն իր սեփական անձի հանդեպ միանգամից երևում է:

Ինքնավստահ, ներքուստ հանգիստ կանայք գրավում են տղամարդկանց նրանով, որ սիրում են իրենք իրենց:

Իրեն սիրող մարդը հետևում է իր կազմվածքին, սանրվածքին, սնվում է օգտակար և առողջ սննդով, ճաշակով հագնվում է: Եթե դուք դուր չեք գալիս ինքներդ ձեզ, պետք չէ հանձնվել, հակառակը, արժե հետևել օգտակար խորհուրդներին, որոնք կօգնեն ունենալ գերազանց կազմվածք և գրավիչ տեսք: Հետևել ինքդ քեզ, նշանակում է ամեն օր ուրախացնել քեզ հոգատարությամբ:

 

Դրա համար պետք է անել հետևեյալը․

1. Ձիգ որովայնը բոլոր կանանց երազանքն է, բայց քչերը գիտեն, որ դրան կարելի է հասնել առանց որովայնի մկանները մարզելու: Անթերի որովայն ունենալու համար օգտակար է մկաների ներս քաշելը, որի միջոցով դու ավելի լավ ես մարզում մկանները:

2. Ավելի շատ քայեք: Զբոսանքները հրաշքներ են գործում, դարձնելով ձեր ոտքերը հիանալի:

3. Եթե որոշել եք սպորտային ակումբում մարզվել, մի մոռացեք մարզումից հետո ձգումների մասին:

4. Առավոտյան ջուր խմեք: Երկու բաժակ ջրից հետո կարելի է անցնել նախաճաշի:

5. Նախաճաշից առաջ մի գդալ ձիթապտղի ձեթը շատ օգակար է կանանց համար, գեղեցկացնում է մազերը և մաշկը:

6. Երբեք ջուր կամ թեյ մի խմեք ուտելուց միանգամից հետո: Թողեք ուտելիքը մարսվի 40 րոպեի ընթացքում, հետո արդեն խմեք: Այդպես ստամոքսի պատերը չեն ձգվի:

7. Սնվեք հաճախ և քիչ: Իդեալական տարբերակ է օրը հինգ անգամը:

8. Հաճախեք շոգեբաղնիք, դա շատ օգտակար է մաշկի համար:

9. Քնելուց 3-4 ժամ առաջ ոչինչ մի կերեք:

10. Ժամը 16.00-ից հետո կերեք միայն սպիտակուցային սննունդ: Օրվա այդ հատվածում ածխաջրերը վերածվում են ճարպերի:

11. Ընդունեք կոնտրաստային լոգանք և նույնիսկ չեք էլ իմանա, թե ինչ է ցելյուլիտը:

12. Սնունդը դանդաղ ծամեք: Դա օգնում է երկար չսովածանալ: Լավ ծամած սնունդն ավելի հեշտ է մարսվում և չի վերածվում ավելորդ քաշի:

13. Դանդաղ կերեք: Ուտելուց 20 րոպե հետո է գալիս կշտանալու զգացողությունը:

14. Մի կերեք հեռուստացույցի դիմաց կամ գիրք կարդալիս: Դա հանգեցնում է քաշի ավելացմանը: Կերեք սեղանի շուրջ՝ առանց շեղվելու այլ գործերով:

15. Սովի հանկարծակի զգացողությունը հեշտ է հաղթահարել. լոգանք ընդունեք, մարմնամարզություն արեք, մտածեք, թե արդյոք կարող եք ձեզ թույլ տալ ավելորդ քաղցրավենիք կամ բրդուճ:

16. Երկար մի նստեք համակարգչի առջև: Կես ժամը մեկ վարժություններ արեք: Արդյունքը երկար սպասել չի տա:

17. Որքան շատ եք սպորտով զբաղվում, այնքան քիչ եք ուզում ուտել: Երբ օրգանիզմն ակտիվ էներգիա է արտադրում, սկսում է օգտագործել ներքին ռեսուրսները:

18. Ժամը մեկ ջուր խմեք և չեք էլ զգա, թե ինչպես եք նիհարում: Ջուրը երիտասարդեցնում է մաշկը և օգնում օրգանիզմից դուրս հանել տոքսինները:

19. Ատեք ծխախոտը և ալկոհոլը: Մի օգտագործեք չիպսեր, քաղցր գազավորված ըմպելիքներ և արագ սնունդ:

20. Զգույշ եղեք ընկույզի և կարագի հետ, դրանք շատ կալորիական են: Աշխատեք օրական ուտել 10 ընկույզից ոչ ավել և չչարաշահել կարագը:

21. Մոռացեք կարտոֆիլի մասին, դրա մեջ ոչ մի օգտակար բան չկա:

22. Հաց քիչ կերեք:

23. Թեյը խմեք առանց շաքարավազի: Թեյը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն այդպես չի լինի, եթե դրան գումարվում է շաքարավազ և թխաբլիթ: