Ինչպես նվազեցնել քրտնարտադրությունը


Ինչպես նվազեցնել քրտնարտադրությունը
Հուլիս 23 23:36 2017

Քրտնարտադրությունը մարդու օրգանիզմի բնական գործունեությունն է, որը օգնում է մարմնին կարգավորել իր ջերմաստիճանը: Բարձր քրտնարտադրություն լինում է ֆիզիկական ծանր աշխատանքի, սպորտով զբաղվելու, շոգ եղանակին կամ, երբ նյարդայնանում ենք ու սթրեսի մեջ ընկնում:

Քրտինքի տհաճ հոտի հետ պայքարը կայանում է ապոկրին գեղձի արտազատման նվազման , բակտերիաների քանակի պակասեցման և վնասակար գործոնների հեռացման մեջ:

Բժշկության մեջ շատ քրտնարտադրությունը կոչվում է հիպերհիդրոզ, որի ժամանակ պետք է դիմել էնդոկրինոլոգի, դերմոտոլոգի, թեևապևտի և նեվրոպատոլոգի:

Ինչպե՞ս նվազեցնել քրտնարտադրությունը

1. Չափավոր գտագործեք աղի, կծու և համեմունքներ ինչպես նաև ալկոհոլ, նիկոտին: Նշված մթերքները շատացնում են քրտնարտադրությունը: Մարմնի հոտն առավել տհաճ է դառնում սոխի և սխտորի օգտագործումից հետո։

2. Անհրաժեշտ է անպայման օգտագործել B խմբի վիտամիններ, որոնք կօգնեն բարձր քրտնարտադրության դեպքում` ձու, բանջարեղեն, լոբազգեղեն, ցորեն, միս: Օգտագործեք որքան հնարավոր է քիչ շաքարավազ, հնարավորության դեպքում փոխարինելով այն մեղրով:

3. Օրը երկու անգամ լոգանք ընդունեք, մանավանդ` ամռանը:

 

4. Մարդիկ ամենաքիչը քրտնում են բնական կտորներից հագուստներում: Կարելի է նաև կրել ավելի ազատ հագուստ`խուսափելով կիպ նստող շորերից:

5. Օգտագործեք դեզոդորանտներ և հակապեսպիրանտներ, որոնք նվազեցնում են քրտնագեղձերի ակտիվությունը:

6. Քրտնարտադրության նվազման հանար խորհուրդ է տրվում նաև խմել եղեսպակի թուրմ:

7. Թևատակերի կանոնավոր դեպիլյացիան օգնում է ազատվել կամ քչացնել բակտերիաները, որոնք տհաճ հոտի պատճառ են:

8. Որոշ դեպքերում կարող է հատուկ դեղամիջոցներով բուժման կարիք լինել, որոնք ազդում են քրտնագեղձերի արտազատմանը: