5 կանոն ավելի արագ ու արդյունավետ նիհարելու համար


5 կանոն ավելի արագ ու արդյունավետ նիհարելու համար
Հուլիս 23 23:06 2017

Պետք չէ տանջվել խիստ դիետաներով, ձեզ ենք ներկայացնում հինգ կանոն, որոնք կօգնեն հեշտությամբ նիհարել։
1. Ամեն անգամ սնվելուց առաջ խմեք մեկ բաժակ ջուր
Գիտնականների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել. Մարդիկ, ովքեր սնվելուց առաջ խմում են երկու բաժակ ջուր ավելի քիչ կալորիա են օգտագործում, ինչի հետևանքով էլ ավելի արագ կորցնում են ավելորդ կիլոգրամները։ Գիտնականները բացատրում են դա նրանով, որ ջուրը օգնում է կառավարել սովի զգացողությունը և նպաստում է ավելի արագ հագեցմանը։
2. Սննդակարգում ներառեք ընկույզ
Ընկույզները օգնում են ավելի երկար պահել հագեցվածության զգացողությունը։ Ընկույզները չեն բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչի արդյունքում էլ օրգանիզմում չեն կուտակվում ճարպեր։
3. Ազատվեք սեղանին մշտապես առկա սննդից
Հատկապես կարևոր է աշխատանքային ժամերին։ Գտնվելով ձեր տեսադաշտում սնունդը ավելի շատ է գայթակղում։ Մթերքը ավելի լավ է պահել հնարավորինս հեռու։
4. Այցելեք մարզասրահ
Գիտնականները ապացուցել են, որ ամբողջ օրվա ընթացքում ուղեղի ծանրաբեռնված աշխատանքից հետո, սպորտով զբաղվելու ցանկությունը կտրուկ նվազում է։ Այդ իսկ պատճառով մի մոռացեք առավոտյան մարզումների մասին, որոնք կօգնեն ձեզ ավելի շուտ արթնանալ և ակտիվացնել օրգանիզմի աշխատանքը։
5. Սնունդը համեմեք պղպեղով
Ամեն անգամ սնունդ պատրաստելիս համեմեք այն կարմիր պղպեղով, այդպիսով դուք կօգնեք ձեր օրգանիզմին ավելի մեծ քանակությամբ կալորիա այրել։Հատկապես կարևոր է ավելացնել աղի և յուղային սննդի մեջ։