«Ես կարող եմ փոխարինել Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին». Խամես Ռոդրիգես


«Ես կարող եմ փոխարինել Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին». Խամես Ռոդրիգես
Հուլիս 23 16:26 2017

Կոլումբիացի կիսապաշտպանը պատրաստ է դառնալ համաշխարհային ֆուտբոլի նոր դրոշակակիրը:

«Կարո՞ղ եմ արդյոք փոխարինել Մեսիին և Ռոնալդուին: Իսկ ինչո՞ւ ոչ: Նրանք մեծ ֆուտբոլիստներ են: Ես պատրաստ կլինեմ ամեն ինչի՝ ինչ կկատարվի ապագայում, համաշխարհային ֆուտբոլի բոլոր փոփոխություններին:

«Բավարիայում» հավաքված են մեծ ֆուտբոլիստներ, թիմում տեղի համար պայքարը թեժ կլինի: Ես պետք է գրավեմ իմ տեղը՝ ամեն օր ջանասիրաբար մարզվելով: Ես ավելի շատ խաղային րոպեներ եմ ուզում, ուզում եմ ավելի շատ հաջողությունների հասնել, քան նախորդ մրցաշրջանում: «Բավարիան» յուրահատուկ ակումբ է, որը պարտավոր է տիտղոսներ նվաճել: Ես հուսով եմ, որ մենք կշարունակենք հաղթել հաջորդ մրցաշրջանում»,- հայտարարել է Խամեսը, ում խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

«Բավարիան» 10 մլն եվրոյով 2 տարի ժամանակով վարձակալել է Խամես Ռոդրիգեսին «Ռեալից»: