Շնորհակալություն, Լոս Անջելես. Հենրիխ Մխիթարյան


Շնորհակալություն, Լոս Անջելես. Հենրիխ Մխիթարյան
Հուլիս 23 08:50 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսին, որտեղ անգլիական ակումբը հավաք էր անցկացնում հուլիսի 10-ից:

«Շնորհակալություն, Լոս Անջելես եւ մինչ նոր հանդիպում: Սանտա Կլարա, մենք գալիս ենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում վերջին 2 ընկերական խաղերը կանցկացնի International Champions Cup մրցաշարում: Հուլիսի 23-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: