Բարսելոնայի ավելի քան 3000 երկրպագուներ Մանհեթենի զբոսայգում պատկերել են թիմի մարզաշապիկը


Բարսելոնայի ավելի քան 3000 երկրպագուներ Մանհեթենի զբոսայգում պատկերել են թիմի մարզաշապիկը
Հուլիս 23 15:34 2017

«Բարսելոնայի» երկրպագուները Նյու-Յորքում տպավորիչ ակցիա էին կազմակերպել «International Champions Cup»-ի` «Յուվենտուսի» հետ խաղից առաջ (2:1):

Կատալոնական թիմի ավելի քան 3000 երկրպագու Մանհեթենի զբոսայգում պատկերել են «Բարսելոնայի» ահռելի մարզաշապիկը:

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի «Թվիթերի» պաշտոնական էջը, ակցիային մասնակցել են նաև ակումբի նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստներ Թիերի Անրին և Ժուլիանո Բելետին: