Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է


Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է
Հուլիս 23 15:07 2017

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է:

Այս մասին Հարությունյանը հայտնել է «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.

«Վիրահատության առաջին մասն արդեն անցյալում է, ամեն ինչ հաջող է անցել: Սպասում ենք հետազոտության արդյունքներին, որոնք պատրաստ կլինեն 3 շաբաթից:

Շնորհակալ եմ բժիշկ Պրզեմիսլավ Լուբիատովսկուն և «Rehasport Clinic»-ին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

ՀԳ. Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև այն մարդկանց, որոնք այս ամբողջ ընթացքում գրել և աջակցել են ինձ, գնահատում եմ ձեր ուշադրությունը: Շնորհակալ եմ»,- գրել է հայ ըմբիշը: