Ուղեղի ցնցում ստացած Պեդրոն կվերադառնա Լոնդոն


Ուղեղի ցնցում ստացած Պեդրոն կվերադառնա Լոնդոն
Հուլիս 23 14:17 2017

«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, որն «Արսենալի» հետ Պեկինում կայացած ընկերական խաղում (3:0) վնասվածք էր ստացել, կվերադառնա Լոնդոն` հետագա բուժման համար:

«Պեդրոն գիշերն անցկացրել է Պեկինի հիվանդանոցներից մեկում, որտեղ մնացել է «Արսենալի» հետ խաղում ստացած ուղեղի ցնցման և դեմքի վնասվածքից հետո:

Նա վերադառնում է Լոնդոն` հետագա բուժհետազոտության և բուժման համար»,- ասվում է «Չելսիի» պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Արսենալի» հետ խաղից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել էր, որ Պեդրոն հիվանդանոցում բուժհետազոտություն անցնելուց հետո պետք է միանա թիմին Սինգապուրում, սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացու վնասվածքն ավելի լուրջ է, քան` ենթադրվում էր: