Մոնակոն սահմանել է Մբապեի հրաժարագինը


Մոնակոն սահմանել է Մբապեի հրաժարագինը
Հուլիս 22 22:59 2017

«Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին վաճառել 190 միլիոն եվրոյով,- հաղորդում է «Marca»-ն:

18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Այս երեք ակումբները 2016-ի ամռանը հետաքրքրված էին կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ծառայություններով, ում հրաժարագինն այն ժամանակ կազմում էր 190 միլիոն եվրո: «Մոնակոյի» փոխնախագահ Դմիտրի Վասիլևը կարծում է, որ եթե նրանք այդքան գումար ունեին բրազիլացու համար, ապա Մբապեի համար պետք է առաջարկեն ոչ ավելի քիչ գումար:

«Մոնակոյի» հետ Կիլիանի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում ֆրանսիացին խփել է 26 գնդակ: