Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում


Լիվերպուլը հաղթել է Լեսթերին Premier League Asia Trophy-ի եզրափակչում
Հուլիս 22 19:05 2017

«Լիվերպուլը» հաղթել է «Լեսթեր Սիթիին» ընկերական «Premier League Asia Trophy» մրցաշարի եզրափակչում, որը կայացել է Հոնկոնգում:

Վճռորոշ հանդիպումն ավարտվել է մերսիսայդցիների` 2:1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման արդեն 12-րդ րոպեին «աղվեսների» հարձակվող Իսլամ Սլիմանին բացել է խաղի հաշիվը` Քրիստիան Ֆուքսի եզրային փոխանցումից հետո:

8 րոպե անց Մոհամեդ Սալահը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը. եգիպտոսցին գեղեցիկ փոխանցում է ստացել Ֆիլիպե Կոուտինյոյից և գլխով գնդակն ուղարկել է դարպասը:

Առաջին կեսի վերջնամասում արդեն Կոուտինյոն է հիանալի հարվածով գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «Լիվերպուլին»:

Այս կերպ, Յուրգեն Կլոպի թիմն առաջին մրցանակն է նվաճել նոր մրցաշրջանում: