«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված «Հրազդան» մարզադաշտը


«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված «Հրազդան» մարզադաշտը
Հուլիս 22 09:25 2017

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը: «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար:

«Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կա­րող ստեղծել: Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը:

Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի. «Չեմ պատրաստ­վում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»:

«Դիլիջան ջրի» օրինակով, որը ևս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու: «Այդ արտադրության հաջող փորձ ունենք, ԱՄՆ-ի հետ ենք աշխատում, արտահանում ենք: Ինձ հա­մար կարևոր է, որ նոր զորացրված տղաներն աշխատանք ունենան, և նոր արտադրամասում հենց նրանց կընդունենք աշխատանքի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: