Ռունին պատրաստ է ցանկացողների հետ գրկախառնվել 500 ֆունտի դիմաց


Ռունին պատրաստ է ցանկացողների հետ գրկախառնվել 500 ֆունտի դիմաց
Հուլիս 21 23:56 2017

«Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կմասնակցի բարեգործական ակցիայի, որը կկայանա սեպտեմբերին, հաղորդում է ESPN-ը:

Դրա շրջանակում բոլոր ցանկացողները կկարողանան գրկախառնվել անգլիացու հետ 500 ֆունտի դիմաց: Բացի այդ, հնարավոր կլինի սեղմել նրա ձեռքը և լուսանկարվել նրա հետ: Ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործությանը:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին ամռանը վերադարձել է «Էվերթոն» «Մանչեսթեր Յունայթեդում» 13 տարի հանդես գալուց հետո: