Մխիթարյանը փոխանցումների վարպետ է. ՄՅՈւ-ի երկրպագուների արձագանքը


Մխիթարյանը փոխանցումների վարպետ է. ՄՅՈւ-ի երկրպագուների արձագանքը
Հուլիս 21 22:48 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում էր և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

28-ամյա ֆուտբոլիստի խաղը հերթական անգամ հիացրել է երկրպագուներին:

@OTFaithful

«Կարո՞ղ ենք մի պահ շեղվել Հենրիխ Մխիթարյանի խաղը փլեյմեյքերի դիրքում գնահատելու համար: Սա լրիվ այլ որակ է»:

@allforunited

«Մխիթարյանն ազատ դերում հիանալի է: Երբ նա վրա սահմանափակումներ կան, նա հաճախ կորում է, իսկ սա գործ է»:

@iamscholes

«Մխիթարյանը փոխանցումների վարպետ է և հիանալի հարված Ռեշֆորդի կատարմամբ»:

@knaggsy097

«Մխիթարյանը պատրաստվում է գրավել առաջնությունը Լուկակուի և Ռեշֆորդի հետ»:

@MrTomMcDermott

«Շատերը Մխիթարյանին արդարացիորեն գնահատում են տեմպի և անցումների համար, սակայն նրա առաջին հպումն անթերի է»:

@RashfordElite

«Մխիթարյանը թարմ շունչ է»: