Լիվերպուլը նորեկ ունի


Լիվերպուլը նորեկ ունի
Հուլիս 21 21:08 2017

«Հալ Սիթիի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը տեղափոխվել է «Լիվերպուլ»:

23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և երկարատև պայմանագիր է կնքել մերսիսայդցիների հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտսոնի տրանսֆերի համար լիվերպուլցիները կվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում Ռոբերտսոնը խփել է մեկ գնդակ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: