Նեյմարը թիմակիցներին հայտնել է ՊՍԺ տեղափոխվելու մասին


Նեյմարը թիմակիցներին հայտնել է ՊՍԺ տեղափոխվելու մասին
Հուլիս 21 20:00 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մտադիր է տեղափոխվել ՊՍԺ:

Le Parisien-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը որոշ թիմակիցներին հայտնել է տրանսֆերի մասին: «Կապտանռնագույնների» ֆուտբոլիստները համակերպվել են այդ մտքի հետ:

Ավելի վաղ Radio Catalunya-ն հայտնել էր, որ Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ ավարտված է 95 տոկոսով: Ֆրանսիայի փոխչեմպիոնը կվճարի բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո: