««Բարսելոնան» նոր տրանսֆերների կարիք չունի». Վալվերդե


««Բարսելոնան» նոր տրանսֆերների կարիք չունի». Վալվերդե
Հուլիս 21 18:15 2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի շտապում նոր տրանսֆերներ իրականացնել: Կատալոնական ակումբի լռությունը զարմացնում է շատերին:

Կատալոնացիների մասին միայն խոսվում է, որ նրանք կարող են գնել կա՛մ Վերատիին, կա՛մ Կոուտինիոյին: Այլ լուրջ խոսակցություններ դեռևս չկան:

Կատալոնական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալվերդեն էլ նշել է, որ իր թիմում խաղում են լավագույնները, և իրենք չունեն նոր տրանսֆերների կարիք:

Շրջանցելով Վերատիի մասին հարցը՝ Վալվերդեն նշել է, որ շատ ֆուտբոլիստներ են ցանկանում խաղալ «Բարսելոնայում», բայց «Բարսելոնան» միայն լավագույնների համար Է:

Հիշեցնենք, որ այս ամառ «Բարսելոնային» են միացել Նելսոն Սամեդուն և Դելաֆեուն: