Գրառում ուղղված Տարոն Մարգարյանին եւ Կարեն Կարապետյանին


Գրառում ուղղված Տարոն Մարգարյանին եւ Կարեն Կարապետյանին
Հուլիս 21 12:50 2017

Հարգելի պարոն վարչապետ Karen Karapetyan
Հարգելի պարոն քաղաքապետ Տարոն Մարգարյան
Հուսամ լավ եք ձեր հով և անաղմուկ աշխատասենյակներում:
Որպես նախաբան հիշեցնեմ, որ Երևանի կենտրոն համայնքի Մոսկովյան 28-ում 8 ամիս իրականացվող հանրային սննդի օբյեկտի շինարարության մասին քաջատեղյակ եք:
Հերթական գրառումս ձեզ վերաբերում է մոնղոլ-թաթարական-սելջուկյան արշավանքին, որին ականատես եղանք երեկ Մոսկովյան 28:
Երբ մինչև 2017 թվականը Երևանում հանդիպում էի «ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ» պաստառը, սրտիս ծակոցով մի մահացու ֆիզիկական ցավ էի զգում, որն ինձ խեղդամահ էր անում` պատկերացնելով, թե իմ մանկության Երևանի ո՞ր մի հերթական կոթողը, շենքը, այգին է ավիրվում: Երբ այդ պաստառն հասավ իմ տուն, իմ շենք, իմ Մոսոկվյան 28` այդ ծակոցն վերացվեց իրական մահացու հարվածի !!!
Ձեր ուշադրության եմ ներկայացնում երեկվա հերթական խայտառակ դրսևորումը, որը չկարողացավ տեղում կանխել նաև «Կենտրոն-1» համատիրության նախագահ` Սուրեն Ներսիսյանը:
Առաջին նկարում, ամսաթիվը` 19.07.2017, «Կենտրոն-1» համատիրության կողմից` շենքի բարեկարգված արտաքին պատն է, երկրորդ նկարում նույն պատն է, արդեն հաջորդ օրը` 20.07.2017 թվ.: Երրորդ` շենքի ճակատային մասից կատարված նկարում` Մոսկովյան 28-ի մեծապատիվ բնակիչ, հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի կիսանդրիի կողքը տիրող` կուպեներով ռեստորանի շինարարությունը ....
Ահա' քաղաքաշինական բնագավառի բարեփոխումները, ահա' բազմաբնակարան շենքերից զվարճանքի օբյեկտների հանելը, ահա' ուժեղ համատիրությունները և ահա` ապահով Հայաստանը !!!
Մոսկովյան 28-ում տիրող քաղաքաշինական պոռնոգրաֆիայի այլ մանրամասն դրսևորումները` հաջորդիվ կներկայացնենք պաշտոնական հերթական գրությամբ և հանդիպմամբ ...
հ.գ. չմոռանամ հիշեցնել, որ 50 տարի Մոսկովյան 28-ում եղել են խանութներ, և ևս 50 տարի լինելու են միայն խանութներ (!!!)

Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը: