Եթե այսպիսի հողաթափեր ունեք, անմիջապես դեն նետեք դրանք


Եթե այսպիսի հողաթափեր ունեք, անմիջապես դեն նետեք դրանք
Հուլիս 21 00:20 2017

Հանրահայտ Crocs բրենդի կոշիկները գրավել են աշխարհը, ընկերությունում պնդում են, որ այս կոշիկները պատրաստվում են հատուկ՝ Croslite նյութից, որը բնական բուսախեժ է պարունակում:
Սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտվել հանրահայտ բրենդերից և շատ հաճախ գնում են բրենդերի էժանագին կրկնօրինակները, որոնք, ինչպես պարզվել է, կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար:
Վերջերս գերմանացի հետազոտողները ուսումնասիրությունների շարք իրականացրեցին, որոնց համար ընտերցին Crocs կոշիկների պլաստիկից պատրատված կրկնօրինակների 10 տեսակներ:
Պարզվեց, որ պլաստիկից կոշիկները 60%-ով բաղկացած են հոտավետ բազմացիկլային ածխաջրածիններից: Այս կանցերոգեն միացությունները հետագայում կարող են մի քանի տեսակի քաղցկեղի պատճառ դառնալ: Ընդ որում՝ նյութից շատ ավելի շատ էր սև գույնի հողաթափերի մեջ:
Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել պլաստիկից պատրաստված կոշիկներից, հատկապես առավել ուշադիր պետք է լինեն ծնողերը՝ երեխաների համար կոշիկ ընտրելիս: