Մոուրինյուն դժգոհ է Մանչեսթեր Յունայթեդի տրանսֆերային քաղաքականությունից


Մոուրինյուն դժգոհ է Մանչեսթեր Յունայթեդի տրանսֆերային քաղաքականությունից
Հուլիս 20 19:56 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից:

«Sky Sports»-ը տրանսֆերների մասով հարցազրույց է անցկացրել մասնագետի հետ, ով ասել է. «Մենք միշտ ցանկանում ենք ավելին: Ես գոհ չեմ տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր տրանսֆերային քաղաքականությունից:

Բարդությունն այն է, որ շատ ֆուտբոլիստների հետ դժվար է համաձայնության գալ: Այս պահին ընդամենը 2 նորեկ ունենք»:

Հիշեցնենք, որ տրանսֆերային ամառվա ընթացքում ՄՅՈւ-ն դեռևս ձեռք է բերել Ռոմելու Լուկակուին և Վիկտոր Լինդելյոֆին: