Յուվենտուսը Վալենսիային պատրաստ է 45 մլն եվրո վճարել Կանսելուի և Գարայի համար


Յուվենտուսը Վալենսիային պատրաստ է 45 մլն եվրո վճարել Կանսելուի և Գարայի համար
Հուլիս 20 18:51 2017

«Վալենսիայի» պաշտպաններ Ժոաու Կանսելուն և Էսեկիել Գարայը հայտնվել են «Յուվենտուսի» հետաքրքրության կենտրոնում:

Թուրինյան ակումգը պորտուգալացու և արգենտինացու համար պատրաստ է 45 մլն եվրո վճարել, հայտնում է «Football Espana»-ն:

Նախորդ շաբաթ «Plaza Deportiva»-ն հայտնում էր, որ «Վալենսիան» համաձայնել 23-ամյա Կանսելուին վաճառել 25 մլն եվրոյի դիմաց` գումարած բոնուսները:

Գարայի հանդեպ «Յուվենտուսի» հետաքրքրությունը պայմանավորված է Լեոնարո Բոնուչիի` «Միլան» տեղափոխությամբ: