Ռեալը պաշտոնապես ներկայացրեց Դանի Սեբալյոսին (լուսանկարներ)


Ռեալը պաշտոնապես ներկայացրեց Դանի Սեբալյոսին (լուսանկարներ)
Հուլիս 20 17:31 2017

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին:

Սեբալյոսն ընդգծել է, որ շատ ոգևորված է.

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին` վստահության համար: Ոչ մի պատճառ չունեի «Ռեալին» բացասական պատասխան տալու համար, քանի որ մանկուց երազել եմ խաղալ այս ակումբում: Եկել, որպեսզի այս մարզաշապիկի համար ներդնեմ իմ ողջ ուժերը և ակումբի պատմությունն էլ ավելի փառահեղ դարձնեմ»,- Սեբալյոսի խոսքերն է փոխանցում «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր հերթին ասել է.

«Հպարտ ենք, որ ցանկանում ես պաշտպանել մեր ակումբի գույները: Քո` «Ռեալ» տեղափոխության հարցում մեծ դեր խաղաց հենց դա»:

Նշենք ` մինչ այս Սեբալյոսը հանդես էր գալիս «Բետիսում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա «Ռեալի» հետ 6-ամյա պայմանագիր կկնքի: Սեբալյոսը «Ռեալում» հանդես կգա 24 համարի մարզաշապիկոՎ։