Ինչպե՞ս թողնել, որ սերը գտնի ձեզ


Ինչպե՞ս թողնել, որ սերը գտնի ձեզ
Հուլիս 19 23:20 2017

Մենք սեր ենք գտնում, երբ դադարում ենք փնտրել այն. այս նախադասությունն արդեն կրկնվել է անհաշվելի անգամներ, բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե ձեր կարծիքով՝ ձեր երջանկության համար պակասում է միայն սերը և, հետևաբար, դուք փնտրում եք այն նորից ու նորից:
Իսկ սեր փնտրելու վերջը տալու լավագույն տարբերակն ինքներդ ձեր հանդեպ սիրո վրա կենտրոնանալն է և ձեզ համար սովորական և հարմարավետ շրջանակներից դուրս գալը: Այս ամենը սկսելու համար կարելի է նախ.
1.Դադարել ամեն օր դիմահարդարում կրելուց: Իհարկե, գուցե ձեր դիմահարդարումը կազմված է ընդամենը շրթներկից, տոնային կրեմից և թարթիչաներկից, բայց փորձեք գոնե 2 շաբաթ չկրել այս ամենը, դուրս գալ տանից՝ զինված միմիայն ձեր ժպիտով: Դուք կազատվեք առանց շպարի տանից դուրս չգալու բարդույթից:
2.Անսպասելի կտրվածք անել. շատ ինքնավստահ աղջիկներ կյանքում չեն փոխի իրենց տարիներով նույնը մնացող սանրվածքը, ուղղակի այն պատճառով, որ վախենում են դա անել: Մի կողմ դրեք ձեր բոլոր վախերը և ռիսկի դիմեք, 99%-ով դա ձեզ դուր կգա:
3.Հրաժեշտ տվեք բարձրակրունկներին և անասելի թեթևություն կզգաք, բացի սա՝ կհասկանաք, որ ձեր ինքնագնահատականն ընդհանրապես կապ չունի կոշիկի կրունկի բարձրության հետ:
4.Մոտիկ ընկերոջ հետ անկեղծանալ և բացահայտել ձեր անձնավորության մութ կողմերը և այն բաները, որոնք ձեր թերությունն եք համարում: Սա մոտեցնում է մարդկանց, հնարավոր է, որ հասկանաք, որ նմանատիպ վախեր և թերություններ ունի նաև նա՝ ձեր վաղեմի ընկերը:
5.Որևէ արվեստով զբաղվեք՝ նկարչություն, լուսանկարչություն, պար, երգ և այլն, և այլն: Սա բացահայտում է մարդուն շատ անսպասելի տեսանկյուններից:
Երջանիկ եղե՛ք: