Արագ թխվածքաբլիթ թավայի մեջ


Արագ թխվածքաբլիթ թավայի մեջ
Հուլիս 19 21:03 2017

Բաղադրիչներ

ալյուր - 1.5 բաժակ
շաքարավազ - 1/3 բաժակ
բուսայուղ - 2 ճ/գդ
թթվասեր - 1/3 բաժակ
ձվի դեղնուց - 1 հատ
փխրեցուցիչ - 1 թ/գդ


Պատրաստման եղանակ

Փոքր ամանի մեջ լավ խառնում ենք թթվասերը, բուսայուղն ու ձվի դեղնուցը: Ավելացնում ենք շաքարավազն ու նորից լավ հարում (կարելի է օգտագործել նաև շագանակագույն շաքարավազ, քանի որ այն ավելի լավ բույր ունի):

Ավելի մեծ ամանի մեջ մոտ 30 վայրկյան լավ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, այնուհետև ավելացնում ենք ջրիկ զանգվածն ու խմոր հունցում:

Արդյունքում ստացվում է հարթ, չկպչուն խմոր:

Խմորին 2-3 սմ տրամագծով գլանի տեսք ենք տալիս և կտրատում 1 սմ հաստություն ունեցող շերտերով (թխվածքաբլիթի հաստությունը 1 սմ-ից ավել չպետք է լինի, որպեսզի խմորի մեջը հում չմնա):

Թխվածքաբլիթը 2-3 րոպե թխում ենք չոր թավայի մեջ մարմանդ կրակի վրա (եթե կրակն ուժեղ լինի, երեսը շուտ կչորանա, իսկ խմորի մեջը հում կմնա):

Բարի ախորժակ:

Թավայի մեջ պատրաստվող այս թխվածքաբլիթները շատ նուրբ են, անուշաբույր ու անուշահամ: Տաք վիճակում նրանք շոռակարկանդակ են հիշեցնում, իսկ հաջորդ օրն ավելի շատ նման են թխվածքաբլիթի