ՊԵԿ-ը հրապարակել է 6 օրինապահ հարկ վճարողների անունները. ցանկ


ՊԵԿ-ը հրապարակել է 6 օրինապահ հարկ վճարողների անունները. ցանկ
Հուլիս 19 10:56 2017

Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի:

Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 2-ը: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 168 տնտեսվարող, որից 121-ի դիմումը բավարարվել է, 47-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

«ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ
«ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
«Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
«ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ
«ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին