Սիրուշոն ավագ որդու տարեդարձից արխիվային լուսանկար է հրապարակել


Սիրուշոն ավագ որդու տարեդարձից արխիվային լուսանկար է հրապարակել
Հուլիս 19 12:53 2017

Երեկ՝ հուլիսի 18-ին, Սիրուշոյի ավագ որդու տարեդարձն էր: Ռոբերտը դարձավ 3 տարեկան: Երգչուհին իր Instagram-ի story բաժնում հրապարակել է արխիվային լուսանկար՝ իր առաջնեկի ծննդյան 1-ամյակից:

«Երկու տարի առաջ՝ այս օրը: Առաջին տորթը»,- լուսանկարը մեկնաբանել է նա:

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, ծնվել է 2014 թվականի հուլիսի 18-ին՝ ԱՄՆ-ում: Զույգի կրտսեր որդին՝ Միքայելը, լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում՝ 2016 թվականի մայիսին: