«Փաստ». Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները


«Փաստ». Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները
Հուլիս 19 08:40 2017

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բանկելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18–ի, դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ եւ 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:

Հունվարի 1–ից մինչեւ մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ եւ ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է:

Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում