«Գողական» աշխարհի 10 պատվիրանները


«Գողական» աշխարհի 10 պատվիրանները
Հուլիս 19 00:23 2017

Ոչ պաշտոնական օրենքների շարք, որին պետք է հետևեն մաֆիայի բոլոր անդամները: Առաջին անգամ այս փաստաթուղթն ի հայտ եկավ 2007-ի նոյեմբերի 5-ին «Կոզա Նոստրայի» ազդեցիկ անդամ Սալվատորե Լո Պիկկոլոյի (Salvatore Lo Piccolo (англ.)) ձերբակալության ժամանակ: Ինչպես հետագայում պարզվեց, նա էր նախկին «կնքահայր» Բերնարդո Պրովենցանոյից ժառանգել մաֆիայի ղեկը: Փաստաթուղթը պահվում էր կաշվե պայուսակում ձերբակալվածի այլ փաստաթղթերի հետ միասին:

Պատվիրանների մեջ մտնում են հետևյալ տասը`
1. Ոչ ոք իրավունք չունի մոտենալ և ներկայանալ որևէ «մեր» բարեկամի:
Նրան պետք է ներկայացնի մի այլ մեր բարեկամ:
2. Ոչ ոք չի նայում ընկերների կանանց:
3. Մի թույլ տվեք, որ Ձեզ տեսնեն ոստիկանի ընկերակցությամբ:
4. Մի հաճախեք ակումբներ և բարեր:
5. Ձեր պարտքն է միշտ լինել «Կոզա Նոստրայի» տրամադրության տակ, անգամ, եթե Ձեր կինը ծննդաբերում է:
6. Միշտ ներկայանալ ժամադրությանը ճիշտ ժամանակին:
7. Սեփական կնոջը վերաբերվել հարգալից:
8. Եթե Ձեզ խնդրում են ցանկացած տեղեկություն տալ, պատասխանեք ճշմարիտ:
9. Չի կարելի յուրացնել «Կոզա Նոստրայի» մեկ ուրիշ անդամին կամ նրա բարեկամին պատկանող փողերը:
10. «Կոզա Նոստրայի» անդամ չեն կարող դառնալ հետևյալ մարդիկ՝ նրանք, ում մտերիմ բարեկամը ծառայում է ոստիկանությունում, նրանք՝ ում բարեկամը(ուհին) դավաճանում է կնոջը (ամուսնուն), նրանք, ով իրեն պահում է հիմարի նման և չի հետևում բարոյական սկզբունքներին:


Այլ տեղեկություններով՝ «Տաս պատվիրաններն» այդքան էլ հին չեն և գրվել են Լո Պիկկոլոյի կողմից՝ երիտասարդ սերնդի համար: