18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին


18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին
Հուլիս 18 23:55 2017

1.Սկսենք սկզբից: Հոլանդացի գիտնական Անտոնի վան Լեւենհուքն առաջինն է, ով գիտական նպատակով օգտագործեց մանրադիտակը (1667թ.): Առաջին բանը, որ նա ուսումնասիրեց այդ սարքով, սերմնանյութն էր:

2.Քիմիա: 1 լ սերմնանյութը պարունակում է 249 մգ կալցիում, 291 մգ մագնեզիում, 35 մգ վիտամին C: 2 լ սերմնանյութը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը: Տղամարդն օրգազմի ժամանակ արտազատում է միջինում 3,5 մգ սերմնանյութ, որը պարունակում է կալիումի օրական նորմի 7%-ն ու ցինկի 3%-ը: Մի ամբողջ քիմիական աղյուսակ:

3.Գունազարդում: Հաճախ հնչող հարց՝ ի՞նչ գույնի պետք է լինի սերմնանյութը: Պատասխան՝ ճերմակ կամ սպիտակավուն-թափանցիկ: Շատ քիչ քանակի դեպքում այն կարող է բաց երկնագույն էլ թվալ: Մնացած բոլոր երանգները՝ նուրբ վարդագույնից մինչեւ դեղնավուն, վկայում են տղամարդու օրգանիզմում որեւէ խնդրի մասին: Այնպես որ, եթե 3-րդ սեքսի ընթացքում դուք արդեն ձեր երեխաների անուններն եք որոշում, հնարավորության դեպքում զննեք նաեւ սերմնանյութի գույնը. սերունդն առողջ լինի:

4.Որակ: Սերմնահեղուկի որակը կարելի է զգալիորեն բարձրացնել: Պետք է օգտագործումից հանել ցավազրկող, քնաբեր, հանգստացնող դեղամիջոցները, հակաբիոտիկները, հորմոնալ ու հակախոցային դեղորայքը, ինչպես նաեւ դադարեցնել շոգեբաղնիքներն ու տաք ջրով լոգանքները, նիհարել ու դեն նետել սինթետիկ կիսավարտիքները:

5.Քանակ: Մեկ սերմնաժայթքման դեպքում արտազատվում է միջինում 1 ճաշի գդալ սերմնանյութ: Մնացյալ ծավալը գոյանում է սերմնահեղուկի միջոցով: Այս դեպքում «կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը» բանաձեւն աշխատում է: Ի դեպ, 1 մլ սերմնանյութը պարունակում է 60-120 մլն սպերմատոզոիդ: Ահռելի մեծ թվեր են, մինչդեռ հղիանալու համար մեկ հատիկ ամենաժրաջանն էլ բավարար է:

6.Շտապ մաքրել սերմնանյութը: Մաքրել հնարավոր է առատ հոսող սառը ջրի տակ:

7.Ո՞ւմն է լավագույնը: Բազմաթիվ «սերմնային» հետազոտությունները ցույց են տվել, որ շոտլանդացիների սերմնանյութը 15%-ով ավելի ակտիվ սպերմատոզոիդներ է պարունակում: Երկրորդ տեղում են թուրքերն ու ֆինլանդացիները, երրորդում՝ դանիացիները: Չորրորդ տեղում ֆրանսիացիներն են:

8.Հակադեպրեսանտ: Ըստ կենսաբանների՝ տղամարդու սերմնանյութը տրամադրություն բարձրացնող հորմոններ է պարունակում, որոնք հայտնվում են կնոջ արյան մեջ, այնուհետեւ հասնում ուղեղին: Այդ պատճառով այն կանայք, որոնց զուգընկերները մշտապես պահպանակ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի:

9.Ալերգիկ ռեակցիա: Կան մարդիկ, ովքեր ալերգիա ունեն սերմնանյութի նկատմամբ: Դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով ու տարբեր ինտենսիվությամբ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 12%-ն ալերգիա ունի սերմնանյութից: Ալերգիկ նշանները կարող են տատանվել թեթեւ գլխացավից մինչեւ ընդարձակ ցան եւ անաֆիլակտիկ շոկ:

10.Գլուխ գլխի: Սպերմատոզոիդը տղամարդու սեռական բջիջն է՝ բաղկացած գլխից, վզից ու պոչից, որն օգնում է շարժվել րոպեում 3-44 մմ արագությամբ: Ամենակարեւոր հատվածը գլուխն է. դրա մեջ են 23 քրոմոսոմները՝ գեներով հանդերձ:

11.Սպերմատոզոիդների վերջը: Սպերմատոզոիդներն արտադրվում են ողջ կյանքի ընթացքում: 70 տարեկանից սկսած՝ նվազում է դրանց ակտիվությունն ու շարժունակությունը, բայց միեւնույն է` դրանք պահպանում են իրենց առաքելությունը:

12.Սերմնանյութի լավագույն բաժինը: Սերմնաժայթքումից առաջ առնանդամի գլխիկի ծայրը թրջվում է ոչ մեծ կաթիլ հեղուկով, որը չեզոքացնում է այն ամենն, ինչ կարող է վնասել սպերմատոզոիդները: Այդ կաթիլի մեջ արդեն իսկ մի քանի տասնյակ հազար սպերմատոզոիդ է պարունակվում: Կա կարծիք, որ հենց այդ կաթիլի միջիններն են ամենակենսունակ ու «ազնվազարմ» սպերմատոզոիդները:

13.Հայրության ճանաչում: Բուռն քննարկումներ է առաջացրել բրիտանացի մասնագետների առաջարկը սերմնանյութի դոնորության անանունությունը վերացնելու վերաբերյալ: Փաստարկն այն է, որ երեխան իրավունք ունի իմանալ՝ ով է իր կենսաբանական հայրը: Որպես փաստարկ նշվում են նաեւ գենետիկ հիվանդությունները: Մյուս կողմից, լայնածավալ հարցումները Բրիտանիայում ցույց են տվել, որ դոնորների մեծ մասը կհրաժարվի սերմնանյութ հանձնելուց, եթե վերանա անանունությունը:

14.Համը հանել է պետք: Սերմնանյութի համը կարելի է փոխել ըստ ճաշակի: Սթրեսը, ալկոհոլը, նիկոտինն ու թմրանյութերը կտրուկ վատացնում են դրա համը: Սուրճն ու թունդ ալկոհոլային խմիչքները դառնացնում են, օրակարգում մեծ քանակի միսը` թթվահամ, իսկ, օրինակ, սխտորը՝ նեխահամ են դարձնում սերմնանյութը: Եթե տղամարդն օրական 5-ից ավելի դեղահաբ է ընդունում, այն դեղորայքի համ է ստանում: Օրական 2 լիտրից ավելի գարեջուրը սերմնանյութի բաղադրությունը նոսրացնում է: Եվ միայն հավասարակշռված սննդակարգը, բանջարեղենը, հյութերն ու հատկապես արքայախնձորն են քաղցրացնում սերմնանյութը:

15.Ժայթքե՞լ, թե՞ չժայթքել: Ցիգունի մասնագետներն ավելի քան 3 հազար տարի առաջ հայտնաբերեցին, որ տղամարդու օրգազմն ու սերմնաժայթքումը տարբեր գործընթացներ են. տղամարդը կարող է օրգազմ ապրել առանց սերմնաժայթքման: Օրգազմը տեղի է ունենում ժայթքումից անմիջապես առաջ, բազմակի օրգազմի հասնելու համար տղամարդը պետք է սովորի սերմնաժայթքումը կանգնեցնելու տեխնիկան՝ կառավարելով սեփական էներգիան ու հատուկ կետեր սեղմելով առնանդամի վրա եւ անուսի շուրջ: Այս ամենը դասավանդվում է տանտրա-յոգայի եւ դոասյան փորձառության սեմինարներին:

16.Աղջի՞կ, թե՞ տղա: ԱՄՆ-ում արդեն բազմաթիվ կլինիկաներ կան, որոնք կոնկրետ սեռի երեխա են երաշխավորում ապագա ծնողներին: Լազերային տեխնոլոգիայի միջոցով սպերմատոզոիդները բաժանվում են երկու խմբի՝ X եւ Y քրոմոսոմ կրողների: Ըստ ցանկալի սեռի` ընտրվում է սպերմատոզոիդն այս խմբերից մեկից ու բեղմնավորում ձվաբջիջը: Ստացված սաղմը տեղադրվում է մոր արգանդում: Այս տեխնոլոգիան 91%-ոց հաջողություն է խոստանում աղջիկների եւ 75%՝ տղա երեխաների համար: Ի դեպ, սեռով պայմանավորված աբորտների թիվն ինձ հուշում է, որ նման տեխնոլոգիան մեծագույն հաջողություն կունենա Հայաստանում:

17.Սերմնակոսմետիկա: Սերմնանյութը սպերմին անունով բաղադրիչ է պարունակում, որն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով ու կարող է դանդաղեցնել ծերացումը, հարթեցնել կնճիռները 20%-ով: Որոշ ապրանքանիշեր արտադրել են դեմքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են այդ նյութը: Մեկ տարա քսուքն արժե մոտ 250 դոլար ու վաճառվում է աշխարհի ամենաթանկարժեք սպա-կենտրոններում: Ընդ որում, սերմնանյութը մշակվում է քիմիական այնպիսի նյութերով, որոնք քսուքն ավելի հաճելի բույրով են դարձնում ու վերացնում բոլոր տեսակի վարակները:

18.Ամենավերջին նորություններից: Տարիներ շարունակ գիտնականները փորձում են այնպիսի դեղորայք ստանալ, որը կառավարելի հրթիռի պես, առավելագույն ճշգրտությամբ թիրախին կհասնի օրգանիզմում՝ լավագույն արդյունքներ ապահովելով: Կարող են միկրոսկոպիկ նանոռոբոտներ օգտագործվել, որոնք կներմուծվեն օրգանիզմ ու կկառավարվեն վահանակներով: Բայց գիտնականները խնդրի առաջ են կանգնում, քանի որ ռոբոտներին վառելանյութ է պետք, որի օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել մարդու համար: Ներառական նանոգիտությունների դրեզդենյան ինստիտուտի գիտնականներն առաջարկել են սպերմատոզոիդներից կիբորգ ստանալ: Նրանք տիտանի ու երկաթի թիթեղներից միկրոձողեր են ստեղծել սպերմատոզոիդները որսալու ու նրանց մագնիսների միջոցով կառավարելի դարձնելու նպատակով: Սա շատ արդյունավետ տարբերակ է, քանզի սպերմատոզոիդներն անվնաս են մարդու օրգանիզմի համար, ինքնուրույն կարողանում են լողալ: Իսկ այս կիբորգներն ի վիճակի են տեղաշարժվել վայրկյանում մինչեւ 100 միկրոմետր արագությամբ եւ բավականաչափ փոքր են մարմնի ցանկացած մասի հասնելու համար: Սա կարող է կիրառվել քաղցկեղի բուժումից մինչեւ անպտղության էլ ավելի արդյունավետ բուժման շրջանակներում:



loading...