Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը. Խանումյան


Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը. Խանումյան
Հուլիս 18 17:20 2017

Վաղն Արցախի Հանրապետությունում նախագահի ընտրություն է։

Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը մանրամասնել է, թե ինչպես է մասնակցելու քվեարկությանը։

«Քանի որ անընդհատ լրագրողներ են զանգահարում և հարցնում թե վաղն ինչպես եմ քվեարկելու, ապա հիմա կասեմ՝ չսպասելով վաղվան: Քվեաթերթիկում լինելու է երկու անուն՝ Էդուարդ Աղաբեկյան և Բակո Սահակյան: Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը», -Facebook-յան իր էջում գրել է Խանումյանը։



loading...