«Հրապարակ». «Գազի Ռուբոյի» որդին ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել


«Հրապարակ». «Գազի Ռուբոյի» որդին ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել
Հուլիս 18 08:57 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հեր­թական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է: Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հե­տո:

Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ:

Հայրա­պետյանը համարվում է վարչապետ Կարեն Կա­րապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է:

Ռոլանդը 2015թ. մար­տին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան և Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2015-ից աշխա­տել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...