«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում նրանից բացի այլ մարզասերներ էլ կան


«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում նրանից բացի այլ մարզասերներ էլ կան
Հուլիս 18 08:28 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում նրանից բացի այլ մարզասերներ էլ կան։ Ավագ որդին՝ 36-ամյա Սեդրակ Քոչարյանը, անգամ մասնակցում է բազմամարտի (многоборье) մրցումներին։ Նա մի քանի տարի է՝ Ironman («Երկաթե մարդ») միջազգային մրցույթում լավ ցուցանիշներ է արձանագրում, անգամ մրցանակային տեղեր զբաղեցնում։

Սա թեեւ օլիմպիական սպորտաձեւ չէ, բայց աշխարհի ամենաբարդ մրցույթներից է համարվում, մասնակիցներն առանց դադարի տարբեր բաներ են անում։ Մրցույթի մայրուղին բաժանված է երեք մասի, սկզբում պետք է լողալ օվկիանոսում 3.86 կմ, ապա 180.2 կմ անցնել հեծանիվով, հետո վազել 42 կմ ափի երկայնքով։

Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում նշված է, որ Սեդրակ Քոչարյանն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով եւ լեռնադահուկային սպորտով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում