1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մեր մեծ պապիկի երազանքն արդեն կատարված է. «Ոսկենի» գինիների ստեղծման յուրահատուկ պատմությունը (լուսանկարներ)

«Made in Armenia» նախագծի հյուրն է «Ոսկենի» գինեգործական ընկերության մարքետինգի և PR-ի պատասխանատու Ալինա Մկրտչյանը:



-Ինչպե՞ս է ստեղծվել «Ոսկենի» -ն, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Մեր գինին շատ հետաքրքիր պատմություն ունի` գինու շշի վրա իմ մեծ պապիկի՝ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարն է , ով մոտ 20 տարի ապրել է Բոստոնում, երազել է Հայաստանում ունենալ խաղողի այգիներ, զարգացնել հայկական գինեգործությունը ու հայտնի դարձնել հայկական գինին աշխարհով մեկ։ 20 տարի Բոստոնում ապրելուց հետո՝ 1925 թ.-ին վերադարձել է Հայաստան՝ Արմավիրի շրջանում հիմնել է խաղողի այգիները , բայց ցավոք սրտի չի հասցրել գինի պատրաստել: 1936թ. նրան աքսորել են և ամեն ինչ ձեռքից վերցրել: Իմ ընտանիքը Մոսկվայից է, ես Մոսկվայում եմ մեծացել: 2008 թ. հետաքրքրվեցինք և իմացանք , որ այգիներ ունենք: Երբ մեծ պապիկիս աքսորել են, պապս փոքր է եղել ու մանրամասն չի հիշում ինչպես է ամեն ինչ եղել, բայց մենք փաստաթղթերն ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ այգիներ ունենք այստեղ:


Ծնողներս հետաքրքրվեցին, բոլոր թղթերը գտանք և հետ գնեցինք մեր այգիները: 2008 թ. մինչև 2014 թ. մենք վերականգնում էինք այգիների ծառերը, քանի որ այդքան տարի դրանք մնացել էին առանց խնամքի: 2014 թ. պատրաստեցինք առաջին գինին, որի անունը Ոսկենի է: Մեր գինիները պատրաստված են հիմնկանում հին հայկական խաղողի տեսակներից: Իմ մեծ պապիկը հիմնականում այգիներում տնկել է հին հայկական խաղողի տեսակներ՝ Արենի և Ոսկեհատ: Արենին կարմիր խաղող է, Ոսկեհատը՝ սպիտակ: Ոսկենի անունն առաջացել է Արենի և Ոսկեհատ անունների միախառնումից:


Այս ամենը մենք անում ենք ի հիշատակ մեր պապիկի և ուզում ենք նրա երազանքն իրականություն դարձնել՝ Ոսկենին աշխարհում հայտնի դարձնելով: Մեր սպիտակ գինին պատրաստվում է երկու խաղողի տեսակներից՝ Ոսկեհատ և Գառան Դմակ, իսկ կարմիր գինին՝ Արենի և Խնդողնի տեսակներից: Մեր ողջ աշխատասիրությունը ներդրված է այս գինու մեջ, մեր երեխայի նման աճեցնում ու մեծացնում ենք այն: Փորձում ենք այնպես անել, որ ով խմի մեր գինին, վայելի կյանքը մեզ հետ: Մեր ընկերությունը ընտանեկան է, տնօրենի պաշտոնը զբաղեցնում է մայրս,ընկերությունում աշխատում են նաև հայրս ու եղբայրս:


-Որ՞ն է «Ոսկենի» գինիների հիմնական առանձնահատկությունը:

Մեր առանձնահատկությունը նախ մեր գինու ստեղծման պատմության մեջ է: Կարևոր է նաև այն, որ գինին ստանալու համար օգտագործում ենք հին հայկական տեսակի խաղողները:


-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Կհամարեմ, որ հասել ենք մեր նպատակի գագաթնակետին այն ժամանակ, երբ մեր գինին կտարածվի ամբողջ աշխարհում, հայտնի կդառնա որպես հայկական, և զբոսաշրջիկները Հայաստան կայցելեն ոչ միան եկեղեցիներ այցելելու համար, այլ նաև գինի խմելու:


-Քանի երկիր է արտահանվում Ձեր արտադրանքը:

Ոսկենին արտահանվում է այժմ միայն երեք երկրներ՝ Հոլանդիա , Ռուսաստան և Շվեցարիա: Եկող տարի նախատեսում ենք ավելացնել այդ երկրների թիվը ևս հինգով: Արտահանումը կկատրավի նաև դեպի Կանադա, Շվեդիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա:


-Որքանո՞վ է հայտնի «Ոսկենի»-ն Հայաստանում գինի սիրողների շրջանում:

-Հայաստանում գինի խմելու արվեստը քիչ-քիչ սկսել է զարգանալ: Ինչքան զարգանում է այդ արվեստը, այնքան մեր պահանջարկը մեծանում է: Ոսկենին բավականին հայտնի է արդեն, ունի իր գնահատողները, որոնք առիթներին միայն Ոսկենին են խմում և դա շատ հաճելի է:


-Ինչպե՞ս են ստեղծվում նոր գինիները, ինչ պրոցես է դա իրենից ենթադրում:

-Մեր գինու արտադրման ողջ ընթացքը կատարվում է ձեռքով՝ բերքահավաքից սկսած: Անգամ խաղողի դասակարգումը կատարում ենք ձեռքով: Ամենաորակյալ խաղողն արդեն առանձնացնում ենք և ուղարկում խմորման: Մեր խորհրդատուները Ֆրանիայից են, նրանք լավագույն խորհրդատուների տասնյակի ցանկից են: Հիմա իրենց հետ փորձարկում ենք անում՝ պետք է սպիտակ գինին վեց ամիս պահենք տակառի մեջ: Դա ևս մի տեսակ է, որը կավելանա մեր արտադրության մեջ:


-Որքան է կազմում ընկերությանը պատկանող հողատարածքը:Ինչպես է կատարվքւմ գինիների հնեցումը:

-Հիմա մեր ընկերությունը ունի 22 հա հողատարածք, որտեղ ամբողջությամբ խաղողներ են աճում:


-Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանը գինի արտադրող այլ երկրների նկատմամբ:

-Հայաստանի գինու համը տարբերվում է իր խաղողի համով : Ամեն երկիր իր խաղողի տեսակներից է գինի ստանում, այդ իսկ պատճառով գինիների համերը կարող են տարբեր լինել: Հայաստանի Ոսկեհատ խաղողը փորձել են շատ երկրներում աճեցնել, բայց կամ չի աճել, կամ չի ունեցել այն համը, որը հատուկ է միայն Հայաստանին: Ոսկեհատի այգիները շատ դժվար է պահել, անգամ Հայաստանում այն դժվար է աճեցնել:


-Այս տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել «Ոսկենի»-ն հայկական և միջազգային շուկաներում:

-Մեր գինիները շատ պատվոգրեր և հուշամեդալներ են շահել։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի բոլոր մրցույթներին մենք մասնակցում ենք: 2014 թ-ի. մեր սպիտակ գինին շահել է ոսկե մեդալ , իսկ դա մեզ համար նշան էր, որ մենք պետք է էլ ավելի շատ աշխատենք ու զարգացնենք մեր արտադրանքը: Նշեմ, որ Decanter wine awards-ին մեր 2015թ.-ի գինին գրավել է բրոնզե մեդալ: Այդտեղ անգամ բրոնզե մեդալ ստանալը շատ դժվար է , քանի որ իրենք գնահատում են միայն գինին և իրենց համար նշանակություն չունի, թե դա որ երկրի արտադրանք է, ինչ շշալցում է կատարված և այլն: Մեր հնեցված գինին շուկայում կհայտվի 2017 թ. նոր շշով և արդեն նոր անունով։


-Երբ դեռ նոր էիք վերադարձել Հայաստան և նախատեսում էիք գինու արտադրանք սկսել, ի՞նչ սպասելիքներ ունեիք և որքանո՞վ են դրանք իրականացել:

-Մենք սպասելիք չունեինք, մենք ուզում էինք միայն պապիկի երազանքը կատարել: Սա, ի սկզբանե, բիզնես չենք համարել: Մենք մինչև հիմա ներդրումներ ենք անում և չենք սպասում եկամտի, քանի որ դա անում ենք սիրով և ի հիշատակ պապիկի։ Պապիկի երազանքը կատարված է, քանի որ մարդիկ արդեն վայելում են մեր գինին:

Տաթև Այվազյան
Կարինա Սահակյան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և ընկերության անձնական արխիվից

loading...
Լրահոս
Oգոստոսի 24-ի աստղագուշակ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը գերել է հազարավոր քաղաքացիների Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ գիտի, որ սեքսը վաճառվում է. Իջին Բնական բաղադրատոմս՝ որովայնի ճարպից ազատվելու համար Պատրաստվում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ.Արթուր Ալեքսանյան Այն պահը, երբ հարսի մայրն իր գեղեցկությամբ խամրեցնում է հարսի փայլը (տեսանյութ) Ահա, թե ինչու այլևս երբեք հեռախոսը Ձեզ հետ չեք տանի զուգարան ՀՐԱՏԱՊ.Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը Samsung-ը ներկայացրել է նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնը Իդեալական սպիտակ արմունկներ ընդամենը մեկ կոճակ ասպիրինով ՄՅՈւ-ի նախկին հարձակվողը տեղափոխվեց Հնդկաստան Երբեք մի խմեք գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ ահա՝ ինչու Իտալիայում խեղդվող մուսուլման կինը հրաժարվել է արական սեռի փրկարարի օգնությունից Ինչպես արագ նիհարել` պառկած վիճակում Վիդիչը պատմել է, թե ինչ է ակնկալում Մխիթարյանից Ինչպե՞ս արագ և հեշտ ազատվել մազերի յուղոտվածությունից Իրաքի արևելքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանի դպրոցներից մեկում ամոնիակի բալոն է պայթել «9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին Իրանի գործողությունները սպառնում են աշխարհին. Նեթանյահու «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով Այս աշնան ամենանորաձև կաշվե բաճկոնները.լուսանկարներ Մեսսիի պատմությունը Բարսելոնայի համար կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ 5 պատճառ, թե ինչու մինչ օրս ամուսնացած չեք «Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար».Ս.Սարգսյան