Երկու անձ արդարացվել է առեւանգում կատարելու մեղադրանքում


Երկու անձ արդարացվել է առեւանգում կատարելու մեղադրանքում
Հուլիս 17 08:01 2017

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրեց և հռչակեց խմբի կազմում անձի առևանգում կատարելու մեջ մեղադրվող երկու անձի անմեղությունը։Այս մասին տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Երկու տարի տևած նախաքննությունից և մեկ տարուց ավել ընթացած դատաքննությունից հետո ի վերջո կայացվեց արդարացման դատավճիռ` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրեց և հռչակեց խմբի կազմում անձի առևանգում կատարելու մեջ մեղադրվող Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի անմեղությունը:
Շնորահակալություն դատավոր Ա.Գաբրիելյանին արդար դատական ակտ կայացնելու համար»:
Նշենք, որ երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց էր կիրառված գրավը։