Սերժ Սարգսյանը ստորագրել է Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքը


Սերժ Սարգսյանը ստորագրել է Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքը
Հուլիս 15 15:39 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովի ընդունած օրենք է ստորագրել։

Նախագահը, մասնավորապես, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ն ընդունել է Սեւանա լջից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, այս տարվա ընթացքում Սեւանա լճից ջրառը կհասնի 270 մլն խմ-ի: Որոշ բնապահպանների կարծիքով՝ դա սպառնում է լճի էկոհամակարգին։